-
11.07.2014|
19:24
Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է բարձր լինել հատկապես երիտասարդների շրջանում: Աշխարհի բնակչության համաշխարհային օրվա առիթով կազմակերպված այսօրվա ասուլիսում այս տվյալն է փաստել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
-
11.07.2014|
14:13
Ֆրանսիան Հայաստանին զենք չի վաճառել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
-
11.07.2014|
13:28
Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող ձևաչափերում իր փոխշահավետ համագործակցությունը՝ «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» միջազգային գիտաժողովի շրջանակներում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
-
11.07.2014|
13:27
Հայաստանում 2014 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 19.363 ծնունդ, 9084-ը` մարզերի ծննդատներում: Նախորդ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվն ավելացել է 612-ով:
-
11.07.2014|
13:26
Մեծ Բրիտանիան ցանկանում է լուծված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆելոնը, որ այժմ Բաքվում է:
-
11.07.2014|
13:24
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և վեցնյակի (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական ներկայացուցիչ և Գերմանիա) երկրների ԱԳ նախարարներ այս հանգստյան օրերին կժամանեն Վիեննա՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար՝ հաղորդել է Reuters գործակալությունը:
-
11.07.2014|
13:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասնական տեսակետ ունեն Լեռնային Ղարաբաղ հակամարտության խաղաղ լուծման շուրջ համատեղ աշխատելու հարցում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որն այժմ գտնվում է Վարշավայում։
-
11.07.2014|
13:09
Հայաստանի Հանրապետության նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահը՝
- վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը,
-
11.07.2014|
12:44
Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ Մամուլի ազգային ակումբի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հակիրճ ներկայացրեց Ֆրանսիական հեղափոխության պատմությունը:
-
11.07.2014|
12:22
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում Միլզը կլինի ԱՄՆ-ի հաջորդ դեսպանը Հայաստանում: